Համաձայնությա՞ն են գալու

Համաձայնությա՞ն են գալու
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Անահիտ Թարխանյանի ղեկավարած «Ա-3 ճարտարապետներ» ընկերության միջեւ վեճը կարող  է հարթվել առանց դատարանի միջամտության: ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանն իր պատվիրակների միջոցով որոշել է այնպես անել, որ բանը չհասնի դատ ու դատաստանի: Այժմ փորձում են բանակցությունների միջոցով երկուստեք ընդունելի լուծման շուրջ համաձայնության գալ:



Հիշեցնենք, որ ԱԺ վերանորոգված դահլիճը նախագծելու համար ԱԺ աշխատակազմը ճարտարապետներին չէր վճարել 15 միլիոն դրամ, ինչը գրանցված է եղել դահլիճի վերանորոգման նախահաշիվներում: Արգամիչը հորդորել է ավարտել աշխատանքը եւ խոստացել է հետագայում վճարել, սակայն խոստումնազանց է եղել: Կազմակերպությունն էլ պատրաստվում է իրավական ճանապարհով ստանալ իր հասանելիքը: Հայցն արդեն պատրաստ է, սակայն դատարան մտնելուն խանգարել են վերը նշված բանակցությունները:



Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի գտնում, որ այս խառը ժամանակներում «շահարկման» նոր թեմա ծագի եւ այն իր «ռեյտինգի» վրա բացասաբար անդրադառնա: