Ներկայացել է որպես «Բրաբիոն սերվիսի» աշխատակից

Ներկայացել է որպես «Բրաբիոն սերվիսի» աշխատակից
Երեւանում բնակարանային կողոպուտները շարունակվում են: Գողերը նորանոր մտահղացումներով են հանդես գալիս:  Ամիսներ շարունակ գրվում էր, որ գողերը ներկայանում են որպես համատիրությունների, ջրմուղի աշխատակից եւ այդ ճանապարհով մուտք են գործում բնակարաններ ու թալանում: Երեկ էլ տեղեկություն ստացանք, որ կիրակի օրը գողություն է կատարվել Նոր Նորքի 7-րդ զանգվածում:



Այս անգամ անծանոթը ներկայացել է որպես «Բրաբիոն սերվիսի» աշխատակից: Երբ տանտերը դուռը բացել է, նա ներխուժել է ներս եւ զենքի սպառնալիքով կողոպտել բնակարանը, տարել թանկարժեք զարդեր եւ գումար: Մեկ այլ նորամուծություն էլ կա. քնաբեր գազի կիրառմամբ մտնում են բնակարաններ, երբ տանտերերը տանը հանգիստ քնած են:



Այս եղանակով են գործում հատկապես առաջին եւ երկրորդ հարկերի բնակարանները մուտք գործելիս: Հաճախ մտնում են պատուհանից: Երբեմն օգտագործում են մետաղորսիչներ, որոնցով հեշտ եւ արագ հայտնաբերում են տանը պահված ոսկին: