Հայաստանը դարձավ աշխարհի չեմպիոն

Հայաստանը դարձավ աշխարհի չեմպիոն
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանը չեմպիոն է դարձել: Այսօր ընթացող վերջին՝ 9-րդ տուրի հանդիպումներին Հայաստանը մրցում էր Ուկրաինայի հետ։ Ասպարեզ էին դուրս եկել Վասիլի Իվանչուկ-Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան-Պավել Էլյանով, Զահար Եֆիմենկո-Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան-Ալեքսանդր Մոյսենկո զույգերը։



Մեր թիմի բոլոր հանդիպումները խաղաղ ելք են ունեցել, ինչի արդյունքում Հայաստանն ապահովել է առաջին հորիզոնականը։ 10 հավաքականների մեջ Հայաստանի թիմը 14 միավորով գրավել է առաջին հորիզոնականը։