«ԿանգԱՌ». մի կռացիր

«ԿանգԱՌ». մի կռացիր
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ առաջին անգամ անցկացրել է իրական ակցիա՝ «ԿանգԱՌ»: Տասնյակ երիտասարդներ պաստառները ձեռքներին կանգնել էին Օպերայի ամենաբանուկ կանգառում եւ մարդկանց կոչ էին անում չկռանալ երթուղային տաքսիներում եւ միանալ իրենց նախաձեռնությանը: Քաղաքացիները պահանջում են երկրի կառավարությունից անվտանգ եւ որակյալ տրանսպորտ եւ այդ պահանջն իրականություն դարձնելու համար նախ փորձում են ստանալ հասարակության աջակցությունը: Կազմակերպիչները մեզ հետ զրույցում ասացին, որ արդյունքից գոհ են, քանի որ անցորդների մեծամասնությունը դրական է արձագանքել իրենց նախաձեռնությանը. մարդիկ խոստացել են, որ հետագա ակցիաներին իրենք էլ կմիանան «Արժանապատիվ տրանսպորտին»: Ի դեպ, երեկվա ակցիային են միացել նաեւ «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնության ակտիվիստները: