Պատգամավորին զրկել են վարորդական իրավունքից

Պատգամավորին զրկել են վարորդական իրավունքից
Լիտվայի Սեմյի պատգամավոր Ալգիս Կաշետին դատարանի որոշմամբ 2 ամսով զրկվել է վարորդական իրավունքից եւ տուգանվել 1300 լիտով (մոտ 540 ԱՄՆ դոլար): Պատգամավորը մինչեւ 90 թույլատրելի արագությամբ ավտոճանապարհին մեքենան վարել է 170 կմ/ժամ արագությամբ: Կաշետին ընդունել է մեղքը եւ հայտարարել է, որ պատրաստ է կրել նաեւ քաղաքական պատասխանատվություն՝ հրաժարվել Սեյմի փոխխոսնակի պաշտոնից:



Նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել, նաեւ համաձայնություն է տվել, որ իրեն զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից: Նշենք, որ Հայաստանում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողների մեծամասնությունը պաշտոնյաներն ու նրանց ազգականներն են, որոնց սակայն պետավտոտեսուչները չեն համարձակվում տուգանել: