«Հրապարակի» բողոքը բավարարվել է

«Հրապարակի» բողոքը բավարարվել է
Մեզանում այնքան հազվադեպ է դատարանը գործում օրենքի սահմաններում, որ օրինական վճիռներն արդեն զարմանքի ու հիացմունքի տեղիք են տալիս: Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երիտասարդ դատավոր Մխիթար Պապոյանը երեկ բավարարել է «Հրապարակի» բողոքը եւ վերացրել ոստիկանության քննիչի որոշումը՝ Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Պարզ ասած՝ ոստիկանությունն ու դատախազությունը գտել էին, որ մեր խմբագրության վրա հարձակված կինն ու իր խումբը ոչ մի հանցավոր արարք թույլ չեն տվել, իսկ դատարանը կարծում է, որ կա հանցակազմ, եւ այն պետք է քննության առարկա դառնա: