«Հայջրմուղկոյուղին» պատասխան կտա

«Հայջրմուղկոյուղին» պատասխան կտա
«Հրապարակ» կայքի հուլիսի 23-ին  «Ջրերն այդպես էլ չեն պարզվում » հրապարակմանը պատասխանում է  «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ նախագահ Ռաֆայել Ասրյանը:



«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ մեղադրանքները իմ վերաբերյալ առաջին անգամ իմացել եմ «Առավոտի» հուլիսի 08-ի հրապարակումից և զարմացել եմ, թե մինչև հիմա ինչու «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ չի դիմել դատարան այդ մեղադրանքներով, իսկ «Հրապարակ» կայքի հուլիսի 23-ի հրապարակումից իմացել եմ, որ Կապան քաղաքի ազգաբնակչությանը անորակ ջուր մատակարարման պատճառը էլի ես եմ, որ շատ վաղուց, արդեն 7 տարի է չեմ աշխատում այդ ոլորտում:



Միթե այդ տարների ընթացքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ոչ մի գործողություն չի կատարել բարելավելու այդ ոլորտը, թե մեղադրելով կկանխվի Կապանի ազգաբնակչության կյանքին և առողջությանը հասցվող վնասը:



Դատարանում մեղադրելու համար համապատասխան փաստաթղթային հիմնավորումներ են պետք, իսկ ԶԼՄ-ներով առանց հիմնավորումների կարող ես մեղադրել օրինակ`



«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ օժանդակությամբ մի խումբ Կապանի քաղաքացիներ մեղադրանքներով դիմել էին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ դեմ: Դատարանը ամբողջությամբ բավարարեց քաղաքացիների մեղադրանքները (այս պահին գործը ՀՀ վերաքննիչ դատարանի վարույթում է):



«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ միայն մեղադրում է, իսկ ես մինչև հուլիսի 30-ն կդիմել դատարան ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, որ նա հնչեցրել է մարդու պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող և համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ:



Նշեմ, որ հայցեր ներկայացնում ենք, ոչ միայն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ դեմ այլ ՀՀ բնապահպանության նախարարության և այլն.......:



Քանի, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ նշված մեղադրանքների համար ոչ մի հիմք չունի, ես դա դիտում եմ որպես, բիզնեսի ճնշում հասարակական կազմակերպության գործունեության վրա:



Ինչ վերաբերվում է այն մասին, թե «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ դիմել է Կապանի ոստիկանության բաժին` ասեմ, որ Կապանի ոստիկանության բաժին ոչ մի անգամ իմ վերաբերյալ, նամանավանդ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից գրություն չի ուղարկվել, եթե այն լիներ ապա օրենքի համաձայն գոնե ես տեղեկացված կլինեի և «Հրապարակ» կայքի տեղեկատվությունը ճշգրտելու համար նշեմ, որ ես աշխատել եմ ոչ թե Կապանի ոստիկանության բաժնի պետ, այլ տեղակալ և ՀԱԿ անդամ չեմ, բայց գաղափարակից ու համախոհ եմ:



«Հրապարակ»-ի հրապարակման մեջ կարծիք է արտահայտվում, որ մենք ոչ թե մտահոգ ենք հայրենի քաղաքի նկատմամբ, այլ գրանտների համար ենք մտահոգ: Նշեմ, որ «Հրապարակ»-ի համոզմունքը չի համապատասխանում իրականությանը և այն, որ կայքը ինձ անվանում է գրանտակեր, առնվազն վիրավորում է իմ արժանապատվությունը: «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ գործում է 2006 թվականից և մինչ այժմ ստացել և իրականացրել ենք 2 (երկու) գրանտային ծրագիր, իսկ առանց գրանտի իրականացրել ենք 18 (տասնութ) ծրագիր ինքնաֆինանսավորմամբ:



Ինչ վերաբերվում է ցանկություններին` ասեմ, որ ես կարող եմ ասել միայն իմ ցանկությունների մասին, իսկ քաղաքականացնել մի խնդիր, որը  վնասելով ազգաբնակչության կյանքին և առողջությանը սպառնում է մեր ազգի անվտանգությանը, հարիր չէ:



Մեր կազմակերպությունը իրականացնում է գործողություններ, որպեսզի Կապան քաղաքի ջրամատակարարումը և ջրահեռացումը հետ վերադարձվի Կապան համայնքին, ինչպես Քջարանում է: Ես համայնք ասելով հասկանում եմ ժողովրդին, այլ ոչ թե համայնքապետին: Համայնքապետերը փոփոխական են, իսկ ժողովուրդը մնայուն:



Ելնելով վերոգրյալից իրավունք եմ վերապահում ինձ դիմել Ձեզ «Հրապարակ»-ի խմբագրին, որպեսզի հերքեք «Հրապարակ» կայքի հուլիսի 23-ին «Ջրերն այդպես էլ չեն պարզվում» հրապարակմանը ամբաղջությամբ և պատասխան տաք վիրավորական խոսքերի համար:



ՀԳ. Ի դեպ, խորհուրդ կտամ հասարակությանը տեղեկատվություն տարածելուց առաջ չլուսաբանել միակողմանի`ընդհանրապես դա դիտվում է որպես ապատեղեկատվություն (վարկանիշի համար չարժե վարքաբեկել լրագրողի դրական համբավը):



«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ նախագահ Ռաֆայել Ասրյան