Թուրքիան դժգոհ է Ադրբեջանից

Թուրքիան դժգոհ է Ադրբեջանից
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, երեկ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ծավալվող երկխոսության շնորհիվ «Հայաստանը ներքուստ ավելի ուժեղ է թվում Թուրքիային եւ Ադրբեջանին»: «Կազանի հանդիպման ձախողումից հետո Թուրքիան զայրացած է Բաքվի վրա»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը՝ հայտնելով, որ այսօր կամ վաղը թուրք արտգործնախարարը մեկնելու է Բաքու:



Ի դեպ, քաղաքագետի հաշվարկներով՝ շուտով ականատես ենք լինելու թուրք-ադրբեջանական «մեկ ազգ՝ երկու պետություն» գաղափարի թաղմանը: «Թուրքիան Ադրբեջանի սպառնալիքները բացասաբար է ընդունում: Թուրքիան ճնշում է գործադրում, որ Ադրբեջանը մնա բանակցությունների սեղանի մոտ»,- ասաց քաղաքագետը: