Հերիք եղավ, բոլ եղավ

Հերիք եղավ, բոլ եղավ
«Ժամանակն է, որ հայկական դիվանագիտությունն ավելի կոշտ դիրքորոշում բռնի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, վերլուծելով ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումները, կարծիք է հայտնել, թե, Ղարաբաղի հետ կապված, Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի՝  նախագահներ Սարգսյանին ու Ալիեւին ուղարկված նամակն ավելի շատ ադրբեջանական դիրքորոշումներին է մոտ, քան հայկականին։



Կիրակոսյանի համոզմամբ՝ ղարաբաղյան բանակցություններում առաջիկայում բեկում կամ զարգացում չի լինի, սակայն երկու կողմերի վրա նկատելի կլինեն ճնշումներ։ «Ադրբեջանի դիպլոմատիկ ռազմավարությունը չաշխատեց։ Նրանք մտածում էին Կազանում բարձր դիրք գրավել ու տեսնել, թե ինչ կշահեն այդ հանդիպումից, որից մեծ սպասելիքներ կային»,- նշել է Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ ադրբեջանցիներն այդ առումով հաջողության չհասան, որովհետեւ Ադրբեջանը չկարողացավ կազանյան հանդիպման ժամանակ ճնշում գործադրել Մինսկի խմբի վրա։