Կանխել կուսակցական արտահոսքը

Կանխել կուսակցական արտահոսքը
Երեկ մենք Լոռուց Սասուն Հովհաննիսյանի ստորագրությամբ նամակ ենք ստացել, որտեղ նա փորձել է կանխել Հենրիկ Քոչինյանի մարզպետ նշանակվելը: Քանի որ նամակն ուշացած է՝ մարզպետ է նշանակվելու Ալավերդու քաղաքապետը, այն չենք տպագրում: Բայց եզրափակիչ մասն ուշագրավ է. «Դիմելով իմ գաղափարակից ընկերներին եւ մեր ղեկավարությանը, ուզում եմ նրանց ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա: Վերջին օրերի դեպքերից հետո մեր շրջանում առնետավազք է սկսվել:



Շատ  ազնիվ հանրապետականներ, այդ թվում երիտասարդներ, որոնցից մեկն էլ իմ տղան է, պատրաստ են մեր շարքերը լքելու` համալրելով «Բարգավաճ Հայաստանին»:



Այսպես որ շարունակվի, կքայքայվենք, վաղը լավ բանի չենք սպասի: Կանխեք կուսակցական արտահոսքը, քանի դեռ ուշ չէ, իսկ սա, իմ կարծիքով, կապ ունի նորանշանակ մարզպետի ով լինելու հետ: Ցանկալին նոր եւ չվարկաբեկված հանրապետականն է»: