Բուրջանաձեի ամուսինը ապաստան կխնդրի

Բուրջանաձեի ամուսինը ապաստան կխնդրի
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսինը՝ Բադրի Բիցաձեն, մտադիր է քաղաքական ապաստան խնդրել արեւմտյան երկրներից որեւէ մեկից: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ժողովրդավարական շարժում-միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Նա հայտարարել է, թե չի ցանկանում, որ ընտանիքի անդամներից որեւէ մեկը ներկայիս իշխանության գերին դառնա: Խորհրդարանի նախկին խոսնակը նաեւ նշել է, որ իշխանությանը ձեռնտու չէ ձերբակալել իր ամուսնուն, քանի որ դա աղմուկ կբարձրացնի միջազգային հանրության շրջանում:



Հիշեցնենք, որ մայիսի 26-ի դեպքերից հետո Բադրի Բիցաձեին մեղադրանք էր առաջադրվել իշխանությանը զինված դիմադրություն ցույց տալու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, որով նախատեսված է 4-7 տարի ազատազրկում: Մենք գրել էինք, որ վրացական «Ռեզոնանսի» թերթը տեղեկություններ ունի, թե Բուրջանաձեի ամուսինը ներկայումս Հայաստանում է թաքնվում:



Այս տեղեկատվությունը Հայաստանի իշխանությունների կողմից ոչ հաստատվել է եւ ոչ էլ հերքվել: