Կենդանիների ծանոթության կայք

Կենդանիների ծանոթության կայք
Ուկրաինայում ստեղծվել է կենդանիների ծանոթության կայք՝ http://mordashki.com/: Այստեղ դուք կարող եք գրանցել ձեր շան, կատվի, թութակի եւ նույնիսկ կովի ու խոզի տվյալները եւ ընկերներ փնտրել նրանց համար: Կայքում պետք է տեղադրել տնային կենդանու լուսանկարը եւ լրացնել նրա տվյալները՝ տարիքը, քաշը, ցեղատեսակը, նախասիրությունները: Մինչ օրս կենդանիների ծանոթության կայքում գրանցվել են 300-ից ավելի օգտատերեր (user):



Նման կայք ստեղծելու գաղափարը պատկանում է Խարկով քաղաքի բնակիչներին: «Այս կայքի օգտակարությունն այն է, որ օգտվողների համար հեշտ է գտնել ընկերներ, օրինակ համատեղ զբոսանքներ կազմակերպելու համար: Կամ եթե նրանց սիրելի կենդանին որեւէ հիվանդություն ունի, կարող են անմիջապես օգնել միմյանց, տեղեկատվություն տրամադրել»,- ասում է կայքի համասեփականատեր եւ ադմինիստրատոր Մարիա Մանկովսկայան:



Mordashki.com-ում գրանցվել են ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Ռուսաստանի եւ Էստոնիայի քաղաքացիներ: