21 ժամ անց «դիակն» արթնացել է

21 ժամ անց «դիակն» արթնացել է
50-ամյա տղամարդը քնած վիճակում կորցրել է գիտակցությունը, իսկ նրա հարազատները, կարծելով, թե նա մահացել է, մարմինը դիահերձարան են տեղափոխել: Դեպքը տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության Լիբոդե քաղաքում: Բարեբախտաբար, բժիշկները չեն հասցրել հերձել «դիակը», եւ 21 ժամ սառնարանում անցկացնելուց հետո նա վերակենդանացել է: Դիահերձարանի աշխատակիցներն այնքան են վախեցել սառնարանից եկող «օգնեցեք» կանչերից, որ դուրս են փախել եւ ոստիկանություն կանչել: Իսկ երբ պարզել են, որ «դիակը» կենդանացել է, տղամարդուն շտապ հիվանդանոց են տեղափոխել. ապասառեցվելուց հետո նա դուրս է գրվել: