Խաբում են աշխարհին

Խաբում են աշխարհին
«Մեծ Բրիտանիայի բնակչությունը գտնվում է իշխանության լիակատար վերահսկողության տակ, այդ պատճառով էլ այնտեղ խախտվում են աշխարհում ընդունված քաղաքացիական ազատությունները»,- նման հայտարարություն է արել Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալաեդդին Բրուջերդին:



Նա հիշեցրել է «News of The World» թերթի փակման պատմությունը, երբ հայտնի դարձավ, որ լրատվամիջոցի ներկայացուցիչները գաղտնալսել են բազմահազար քաղաքացիների հեռախոսազրույցներ: Իսկ բացահայտումից օրեր անց սպանված գտան այն լրագրողին, ով առաջինն էր բարձրաձայնել գաղտնալսումների մասին:



«Ամերիկան եւ Բրիտանիան խաբում են ամբողջ աշխարհին: Մենք վկա ենք ամերիկյան եւ բրիտանական բնակչության նկատմամբ ոստիկանական վերահսկողությանը, եւ միջազգային հանրությունն այս անգամ նկատել է դա»,- իրանական «Մեհր» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ալաեդդին Բրուջերդին: