Ալիկ Սարգսյանը պետք է գրավոր ներողություն խնդրի եւ որպես բարոյական վնաս փոխհատուցի ՀՀ 10 դրամ

Ալիկ Սարգսյանը պետք է գրավոր ներողություն խնդրի եւ որպես բարոյական վնաս փոխհատուցի ՀՀ 10 դրամ
2009թ-ի Հուլիսի 5-ին, ՀՀ Սահմանադրության օրը, Սահմանադրության կոպիտ խախտումներով ձերբակալվել եմ՝ Է.Պողոսյանի, Ս. Մկրտչյանի եւ Ա. Գեւորգյանի սուտ ցուցմունքների հիման վրա: Ավելին՝ քրեական գործի հատորը վերնագրված էր` Է. Պողոսյանի, Ս. Մկրտչյանի եւ Ա. Գեւուրգյանի ցուցմունքների հիման վրա հարուցված քրեական գործ: Ցուցմունքների բառից առաջ, վերնագրում բաց էին թողնվել «լկտի եւ սուտ» բառերը: 



Իսկ արդեն 09.21.2011թ-ին ՀՀ ոստիկանապետը մամուլի ասուլիսի ընթացքում ինձ մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու մեջ: Մասնավորապես Ալիկ Սարգսյանը ասել է. «Հարցերը տվեք դատարանին....իսկ ինչի պիտի չձերբակալեին, ինչի՞....Ինչի՞ որ Տիգրան Առաքելյանն էր դրա համար պիտի չձերբակալեին, որ առաջին դեպքը չէր դրա համար պիտի չձերբակալեին, որ իր մոտ սա արդեն մշակված ձեւ էր ոստիկանի վրա ձերք բարձացնել, Տիգրան Առաքելյանը արդեն 3-րդ անգամ ոստիկանի վրա ձեռք բարձացրեց... Իսկ 10.03.2011թ-ին նույն Ոստիկանապետը լրագրողի հարցին,կապված Հ. Թամամյանի հայտնի ձերբակալության մասին պատասխանեց  հետեւյալ կերպ. «Անմեղության կանխավարկածը կա եւ կլինի մինչեւ վերջին պահը, նա ոստիկանության գեներալ ա, էս պահին նա գտնվում ա կադրերի տրամադրության տակ քննությանը չխոչընդոտելու նպատակով հատուկ քննչական ծառայությունը էս պահին քննություն է կատարվում քրեական գործի շրջանակներում... Ես նրան մեղադրել էս պահին իրավունք չունեմ: Նույնիսկ անմեղության կանխավարկածն էլ էս պահին հաշվի չառնենք, նա իմ աշխատանքային ընկերն ա եղել, աշխատել ենք... ինչի մասին որ խոսվում է էս պահին քրեական գործի շրջանակներում, ես բացառապես տեղյակ չեմ...դա ինձ համար անծանոթ, անհասկանալի պատմություն է...քննությունը կապացուցի, կհայտարարի արդյունքները, ես ինքս նրան կմեղադրեմ, եթե նա մեղավոր կլինի...»:



Տիգրան Առաքելյան