Քոչարյանը նոր կուսակցությո՞ւն է ստեղծում

Քոչարյանը նոր կուսակցությո՞ւն է ստեղծում
Քաղաքական շրջանակներից մեզ հասած տեղեկություններով՝ մինչեւ սեպտեմբեր քաղաքական նոր կուսակցություն է ասպարեզ իջնելու. իշխանություն-ՀԱԿ երկխոսության ու հնարավոր զարգացումների ֆոնին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ,  որոշել է նոր կուսակցություն ստեղծել: Նոր կուսակցությունը համախմբելու է Քոչարյանի համակիրներին ու բացահայտ սատարելու է Ռ. Քոչարյանին եւ ստեղծվում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով:



Ավելին՝ ասվում է, որ Քոչարյանի կուսակցությունը հնարավոր է ղեկավարի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Երեկ մեր հարցին, թե ճի՞շտ է, որ մինչեւ սեպտեմբեր կուսակցություն եք ղեկավարելու, Վարդան Օսկանյանը բացասական պատասխան տվեց. «Դա ճիշտ չի»:



Մեր դիտարկմանը, թե ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանն է կուսակցություն բացում, Օսկանյանն ասաց. «Դե, էդ իրեն կհարցնեք, էլի: Ես չեմ բացում: Էդ կարող եք վստահ լինել»: