Որոշել է զբաղվել կայքով

Որոշել է զբաղվել կայքով
Մենուա Հարությունյանը «Արմնյուզից» ըստ էության հեռանալուց հետո որոշել է լրջորեն զբաղվել իր ինտերնետ կայքի՝ «slaq.am»-ի զարգացմամբ: Նա, որպես հմուտ բիզնեսմեն, կարողանում է ոչ միայն գովազդների խնդիրը լուծել, այլեւ, որպես կայքի 50 տոկոսի փայատեր, ներգրավել է Արա Աբրահամյանին, որի հովանավորությամբ նաեւ «Դե ֆակտո» ամսագրի ռուսական տարբերակն է տպագրում: