Դաշնակցական տանդեմ

Դաշնակցական տանդեմ
Շարունակվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների դիմումների ընդունումը: ԿԸՀ կայքում տեղադրված տեղեկատվությամբ հետաքրքիր պատկեր է թիվ 38 ընտրատարածքում: Այն ընդգրկում է Կապան, Ագարակ, Մեղրի, Քաջարան քաղաքներն ու տարածաշրջանների գյուղերը: Առայժմ այստեղ դիմում են ներկայացրել 3 հոգի՝ գործող հանձնաժողովի անդամ՝ ԲՀԿ-ի կողմից նշանակված Արմեն Ավագյանը, հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Գեւորգյանը եւ նրա եղբայր, նույնպես ՀՅԴ-ական,  Լեւոն Գեւորգյանը:



Փաստորեն, դաշնակցականները լուրջ մտադրություններ ունեն նորից հանձնաժողովներում տեղեր ունենալու: Եվ թեեւ, ըստ գործող կարգի՝ ԸԸՀ անդամները պետք է լինեն անկուսակցական, սակայն դժվար չէ հայտարարել անդամությունը դադարեցնելու մասին, բայց պաշտպանել հարազատ կուսակցության շահերը:



Ի դեպ, դա անգամ կարելի է ողջունել, քանի որ ընտրությունը կարեւորելու պարագայում ցանկացած կուսակցություն պետք է ձգտեր տեղեր ունենալ ԸԸՀ-ներում, որ կարողանար վերահսկել ընտրությունների ընթացքը: Նշենք նաեւ, որ Գեւորգյաններն ԱԺ պատգամավոր, ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրված Գագիկ Գեւորգյանի եղբայրներն են: