Հանդուրժելն անթույլատրելի է

Հանդուրժելն անթույլատրելի է
Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, «28+1» ձեւաչափով ընթացող Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին մասնակցել են նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իր ելույթում պաշտպանության նախարարն ասել է. «Պետք է նշեմ՝ լիովին գիտակցում ենք, որ ոչ մարտական պայմաններում մարդկային զոհեր հանդուրժելն անթույլատրելի է: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը եւ կարգապահության բարձրացումը մեր ամենագլխավոր խնդիրներից է: Այս ուղղությամբ նախատեսում ենք ունենալ կարգապահական նոր կանոնադրություն, դրան են ուղղվում նաեւ սպաների ռազմական կրթության կատարելագործման, պրոֆեսիոնալ սերժանտների ինստիտուտի ներդրման, մարտական պատրաստության բարձրացման, ինչպես նաեւ տեխնիկական միջոցներով հագեցման ջանքերը»: