Ռիաննային մեղադրում են գրագողության մեջ

Ռիաննային մեղադրում են գրագողության մեջ
Հայտնի լուսանկարիչ Լաշապելը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ ներկայիս ամենապոպուլյար երգչուհի Ռիաննայի: Լուսանկարիչը վստահ է, որ վերջերս բոլոր պարահրապարակներում հնչող «S&M» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում իր լուսանկարներն են օգտագործվել: Երգչուհու փաստաբանը դատարանին խնդրել էր հայցը քննության չառնել, սակայն դատավորը մերժել է այդ միջնորդությունը եւ առաջին դատական նիստը նշանակել  օգոստոսի 10-ին: