Ֆրանսահայերը հաղթում են

Ֆրանսահայերը հաղթում են
Մինչ որոշ «մութ ուժեր» ստորագրահավաք են նախաձեռնում կաթողիկոսի դեմ` միեւնույն ժամանակ թերեւս ստիպելով որոշ հոգեւորականների աշխարհիկ հաճույքներով ապրել ու բենթլիներ քշել` Հայ առաքելական եկեղեցին դարձնելով եկամտի աղբյուր, մեզ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի առաքելական եկեղեցու խորհրդի ու Հայաստանի առաքելական եկեղեցու ամիսներ ձգվող վեճը տեւական ժամանակ է` տեղափոխվել է ֆրանսիական դատարան:



Եկեղեցին դատի է տվել տեղի Ֆրանսիայի եկեղեցին հիմնած ֆրանսահայերին` փորձելով այդկերպ պարտավորեցնել նրանց՝ ընդունելու եկեղեցիների գործունեության իր նոր կանոնադրությունը, համաձայն որի՝ Սփյուռքում եկեղեցիների կազմակերպչական ու ֆինանսական ղեկավարումն աշխարհիկ խորհուրդներից, որոնք հիմնականում ընտրվում են համայնքի ներկայացուցիչներից, անցնում է հոգեւորականների տիրապետության տակ, այդ թվում նաեւ եկեղեցու ունեցվածքն ու ֆինանսները:



Ֆրանսիայի դատարանը գտել է, որ ճիշտը ֆրանսահայերն են, որոնք առաջնորդվել են նախկին` խորհրդի կողմից ընդունված եկեղեցական կարգով: Դատական վեճը շարունակվում է: Հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին: