Ներսես Նազարյանի պաշտոնանկությունը դեռ չի քննարկվել

Ներսես Նազարյանի պաշտոնանկությունը դեռ չի քննարկվել
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանի հարաբերությունները վերջին օրերին  դարձյալ լարվել են: Ոստիկանության կոլեգիայի վերջին նիստում Ալիկ Սարգսյանը, ըստ Henaran.am-ի,  խոսել է իր ենթականերից մեկի մասին, ով մամուլում սեւացնում է իր գործընկերներին՝ հոդվածներ պատվիրելով նրանց դեմ: Չնայած նա հրաժարվել է այդ ենթակայի անունն ասել, բայց ոստիկանապետն ակնարկել է Երեւանի ոստիկանապետին, անխնա եւ հրապարակային քննադատելով «այդ անձին»:



Ըստ նույն աղբյուրի՝ արձակուրդում գտնվող Ներսես Նազարյանը հնարավոր է հրաժեշտ տա իր պաշտոնին: Սակայն ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ ներկայումս նման կադրային հարց չի քննարկվում: «Պարզապես ՀՀ ոստիկանապետը ոստիկանության Երեւանի վարչության աշխատանքը բավարար չի գնահատել, տվել է մի շարք հանձնարարականներ, որ շուտափույթ այդ խնդիրները վերացվեն: Այդ թվում է եղել նաեւ Ներսես Նազարյանը»,-ասաց Հունան Պողոսյանը:



Այս եւ այլ թեմաներով Հունան Պողոսյանի  հետ հարցազրույցը «Հրապարակի»-ի առաջիկա համարում: