Դատարանի դուռը փակ է եղել

Դատարանի դուռը փակ է եղել
Զարուհի եւ Տիգրան Փոստանջյանները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից ստացած ծանուցագրի համաձայն երեկ ներկայացել են դատարան, որտեղ պետք է քննվեր Տիգրան Փոստանջյանի գործով վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի դուռը փակ է եղել: Դատավոր Եվա Դարբինյանը դատական նիստը նշանակել է օգոստոսի 1-ին՝ ոչ աշխատանքային օրը: Զարուհի Փոստանջյանը սրանում դիտավորություն է տեսնում. «Ժամկետների խնդիր կա, եւ ինձ թվում է՝ դատավորը ժամանակ է ձգում այս ձեւով: Հակառակ դեպքում նիստեր նշանակելիս իրենք ունեն իրենց ժամանակացույցը: Երբեք կիրակի օրով նիստ չեն նշանակում, որ ոչ աշխատանքային օրով էլ նշանակեն»: