Դեմի Մուրի տանջանքները

Դեմի Մուրի տանջանքները
Դերասանուհի Դեմի Մուրը  իր ներկայիս հաճելի արտաքինին հասել  է բավականին դժվար եւ թանկարժեք ճանապարհով: Դպրոցում նա հայտնի է եղել որպես շիլ աչքով թմբլիկ աղջիկ: Դեռահաս Դեմետրիան (դերասանուհի իրական անունն է) անգամ փորձել է ինքնասպանություն գործել` չդիմանալով հասակակիցների ծաղրանքին:



Դպրոցի հոգեբանը աղջկա ծնողներին խորհուրդ է տվել տեղափոխվել մեկ այլ քաղաք: Արդեն Լոս-Անջելեսում Դեմետրիան փոխել է ոչ միայն իր անունը, այլեւ արտաքինը: Առաջին հերթին նա փորձել է նիհարել` հետեւելով խիստ դիետայի: Իսկ քթի վիրահատության համար սկսնակ դերասանուհին ստիպված է եղել պարտքով գումար խնդրել ընկերներից:



Սակայն նրա տանջանքներն այդքանով չեն ավարտվել: Դեմի Մուրը մի քանի անգամ փոփոխել է կրծիք չափսը` մեկ մեծացնելով, մեկ փոքրացնելով այն: Բացի այդ` գրեթե ամեն տարի բժշկական միջամտությամբ մարմնից հեռացնում է ավելորդ ճարպը: 40-ամյա դերասանուհին միան վերջին 3 տարիներին 500 հազար դոլար է ծախսել երիտասարդ տեսք պահպանելու համար:



Միայն մազերի գույնի փոփոխության համար Դեմի Մուրը 5000 դոլար է վճարում: Սակայն դերասանուհին հույսը միայն արհեստական միջամտության վրա չի դնում, այլեւ ակտիվ մարմնամարզությամբ է զբաղվում` չծերանալու հույսով: Նա օրական 2 ժամ անցկացնում է մարզասրահում: