Ոստիկանությունը չի կարող անաչառ քննել

Ոստիկանությունը չի կարող անաչառ քննել
Երեկ ծեծի ենթարկված եւ ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները՝ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Վահագն Գեւորգյանը, ովքեր ուշ երեկոյան դեռեւս գտնվում էին ոստիկանության բաժնում, հայտարարություն են տարածել:



Հայտարարությունում մասնավորապես ասված է՝ քանի որ միջադեպին մասնակցել եւ իրենց նկատմամբ բռնություն են կիրառել «կարմիր բերետավորներն» ու Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը չի կարող անաչառ քննել եւ պարզել միջադեպի մանրամասները, ուստի ակտիվիստները պահանջում են, որ քննչական գործողություններն իրականացվեն Հատուկ քննչական ծառայության կողմից: