Զորամասում անտանելի հակահիգիենիկ վիճակ է ստեղծվել

Զորամասում անտանելի հակահիգիենիկ վիճակ է ստեղծվել
Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում ծառայության պայմանները շատ վատն են: Մշտական ջրի բացակայությունից զորամասում անտանելի հակահիգիենիկ վիճակ է ստեղծվել: Զորամասում շատ վատն է նաեւ սնունդը: Ստեղծված պայմաններն ազդում են զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա` նրանք մի կերպ ծառայում են եւ օրերն են հաշվում, թե երբ  են ազատվելու այդ անմարդկային պայմաններից:



Զինծառայողների պատմելով՝ իրենք նորմալ սնունդ ուտում են, երբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է այցելում այնտեղ, որից հետո զինվորները երանի են տալիս, թե երբ է Պնախարարը հերթական անգամ այցելելու իրենց զորամաս: