Տիմոշենկոյի խցակիցը թողել է ծխելը

Տիմոշենկոյի խցակիցը թողել է ծխելը
«Украинская правда» պարբերականին տված հարցազրույցում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը՝ Ալեքսանդր Տիմոշենկոն պատմել է, թե ինչով է զբաղվում կինը մեկուսարանում, գրում է TOP-NEWS.am-ը։ Ինչպես գրում է պարբերականը, Տիմոշենկոն կարդում է Մարիո Վարգաս Լյոսայի, Հարուկի Մուրակամիի և Ումբերտո Էկոյի գրքերը։ Նա նաև ոչ մի խնդիր չունի խցակիցների հետ։ Ավելին, նրանցից մեկն անգամ թողել է ծխելը։



«Մեկուսարանում հանդիպման ժամանակ Յուլյան պատմել է, որ երկու կանայք էլ շատ դրական են և իրեն շատ լուրջ են վերաբերում»,- պատմել է Ալեքսանդր Տիմոշենկոն։ Նրա խոսքերով՝ կանանցից մեկը թողել է ծխելը, քանի որ ծուխն անհարմարություն էր պատճառում նախկին վարչապետին։ «Այդ կինն ինքն է ասել, որ պատրաստ է թողնել ծխելը, եթե դրան փոխարինող ինչ-որ բան գտնվի։ Մենք նրան տվեցինք «Նիկորետտ» մաստակներ, և, որքան ես հասկացա, այժմ նա չի ծխում»,- ասել է Տիմոշոնկոյի ամուսինը։



Նա պատմել է, որ Տիմոշենկոյի խցում տեղադրվել է փոքրիկ հեռուստացույց «կուսակցության կողմից»։ Ավելի վաղ Տիմոշենկոյին փոխանցել էին նաև ձեռքի համակարգիչ և Ուկրաինայի սահմանադրությունը։