Դատախազն ինքնասպանություն է գործել

Դատախազն ինքնասպանություն է գործել
Այսօր, ժամը 11.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի քաղաքային գերեզմանատանը ինքնասպանություն է գործել Երեւանի Կենտրոնի դատախազ Արամ Գրիգորյանը:



Դատախազը այցելել է մոր գերեզմանին եւ մեկ կրակոց արձակելով իր գլխին` ինքնասպանություն գործել:



Արամ Գրիգորյանը ծնվել է 1974 թվականին: 1999-ից աշխատել է որպես զինվորական դատախազ: Վերջին ամիսներին աշխատում էր իբրեւ քաղաքացիական դատախազ:



Գլխավոր դատախազության մամլո պատասխանատու Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու վարկածով: Գործը քննում է հատուկ քննչական ծառայությունը:



Դեպքի վայրում հայտնաբերվել է դիակը, ատրճանակը, մեկ պարկուճ եւ դատախազի մեքենան: Արամ Գրիգորյանին ճանաչողների խոսքով` նա եղել է շատ խիստ դատախազ: Դեպքի մանրամասները ճշտվում են: