Նախագահականն էլ մերժեց

Նախագահականն էլ մերժեց
Այսօր առավոտյան ժամը 10:00-ից նախագահական նստավայրի մոտ էին հավաքվել կրպակատերերը, որոնց վերջնական զրկում են ապրուստի միջոցից: Հավաքվածներն այս անգամ էլ հույս ունեին, որ գոնե նախագահականը խնդրին որեւէ լուծում կտա: Բազմության հետ էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:



Ժամը 11:30-ի սահմաններում կազմվեց հինգ հոգանոց պատվիրակություն, որի անդամները Ստեփան Սաֆարյանի հետ բարձրացան նախագահի  վերահսկողության ծառայության ղեկավարի մոտ:



Երկու ժամ տևած հանդիպումից հետո Ստեփան Սաֆարյանն ասաց, որ ոչ մի լավ բան չկա, եւ այլեւս չեն էլ սպասում, պարզապես կոչ արեց, որ մարդիկ չընկճվեն եւ շարունակեն իրենց պայքարը:



Հարություն Մկրտչյան