Երեխան թունավորվել է դեղահաբերից

Երեխան թունավորվել է դեղահաբերից
Երկու օր առաջ Վանաձորում կրկին երեխա է թունավորվել: Ժամը 22:20-ին ԼՄՓՎ դիսպետչերական կետ Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոցից հաղորդագրություն է ստացվել, որ նույն օրը ժամը 22:00-ին էկզոգեն թունավորումով` (վալերանի հաբեր)իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 147 շենքի թիվ բնակարանի բնակիչ, 2009թ-ին ծնված Մոնիկա Սողոմոնյանը:



Երեխայի վիճակը գնահատվել է բավարար: Ըստ բուժող բժիշկ Նիազյանի, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Մեր ունեցած տեղեկություններով` փոքրիկը խմել է տատիկի դեղերը, որը դրված է եղել իրեն հասանելի տեղում: Երեխան կարծել է, թե դրանք կոնֆետներ են, վերցրել ու ամբողջը խմել է:



Ավելացնենք նաև, որ այս տարի փոքրիկների` դեղորայքային թունավորումներ մի քանի անգամ եւս գրանցվել են: