Այս տարվա սննդամթերքի գների աճը խփում է բոլոր ռեկորդները

Այս տարվա սննդամթերքի գների աճը խփում է բոլոր ռեկորդները
Հակառակ վարչապետի լավատեսական խոստումներին եւ գյուղնախարարի տարբեր տիպի աճպարարություններին՝ ընդհուպ մինչեւ Աստծո օգնությանը դիմելուն, այս տարվա սննդամթերքի գների աճը խփում է բոլոր ռեկորդները: Չկա շաբաթ, որ հայաստանցիները տհաճ անակնկալի առաջ չկանգնեն խանութներ կամ շուկաներ այցելելիս: Եվ ահա պարզվում է, որ կաթի մթերման սեզոնի ավարտին մոտենալու հետ կապված՝ գյուղացիական տնտեսությունները զգալիորեն ավելացրել են կաթի մթերման գները:



Վերջին հանգամանքն անշուշտ իր անդրադարձը կունենա նաեւ կաթնամթերքի գների վրա, իհարկե՝ թանկացման տեսքով: Այստեղ մնում է հուսալ, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը կրկին կդիմի Աստծուն, խնդրելով, որ գները չբարձրանան: Առաջին անգամ Աստված նրա ձայնը չլսեց,  գուցե այս անգամ մի բան ստացվի: