Սպանության գործով դեռ որեւէ բան չի բացահայտվել

Սպանության գործով դեռ որեւէ բան չի բացահայտվել
Oգոստոսի 10-ին իր «Մերսեդես» մեքենայում հրազենային կրակոցով սպանված 32-ամյա Անդրանիկ Մանուկյանի գործով դեռ որեւէ բան չի բացահայտվել: Երեւանի Նալբանդյան փողոցում բնակվող Անդրանիկ Մանուկյանը զբաղվել է մարտկոցների վաճառքով, ապրել է ոչ մեծ տանը, ամուսնացած է: Հիշեցնենք, որ նրան սեփական մեքենայում սպանված են գտել օրը ցերեկով` ժամը 13:30-ի սահմաններում: Կոտայքի ոստիկանությունում ահազանգ էին ստացել, որ Ձորաղբյուրի ամառանոցներ մտնող ճանապարհին` մեքենայի մեջ տղամարդու դիակ կա: Նախաքննության փուլում է, եւ որեւէ բացահայտում չի եղել նաեւ մոտ 1 ամիս առաջ Արայի լեռան մոտ կրկին իր մեքենայում սպանված մեկ այլ երեւանցու գործով: Վերջինս արտարժույթի փոխանակման կետի  աշխատակից էր, որից մոտ 6-7 հազար դոլար էին գողացել: