Ժամկետային զինծառայող է մահացել

Ժամկետային զինծառայող է մահացել
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, օգոստոսի 19-ին ՀՀ զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող Վարդան Ալբերտի Սեւյանը (ծնված 1991 թվականին, Ճամբարակի ԶԿ), ըստ նախնական տվյալների, ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում։ Խոսում են, որ Սեւյանին ինքնասպանության են դրդել ընտանիքում ունեցած խնդիրները։ Կա նաեւ այլ տարբերակ, որի համաձայն, զինծառայողը մինչ ինքնասպանություն գործելը սիրային բովանդակությամբ երկտող էր թողել, թե այլեւս չի կարող ապրել առանց իր սիրած աղջկա:



Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: