Եվս մեկ դաշնակցական

Եվս մեկ դաշնակցական
Արդեն տեղեկացրել ենք, որ նոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ-ն պահել է նախկինում ունեցած նախագահների պաշտոնները: Նոյեմբերյան քաղաքը եւ տարածաշրջանի գյուղերն ընդգրկող թիվ 40 ԸԸՀ նախկին նախագահ, դաշնակցական Գագիկ Աբովյանը չնայած չկա նոր հանձնաժողովում, սակայն նրան փոխարինել է մեկ այլ դաշնակցական:



ԸԸՀ-ում նշանակվել եւ նախագահ է ընտրվել Դովեղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սանասար Վարդանյանը: Նրան դեմ է քվեարկել միայն ՀՀԿ-ական Արմիկ Ազատյանը:



Հիշեցնենք, որ նախկին ԸԸՀ-ից նորերում ՀՅԴ-ից 26 մարդ է նշանակվել, որից թիվ 11, 15, 26, 38 ԸԸՀ-ների նախագահները՝ դաշնակցականներ: Այսինքն, թվով հինգ ընտրատարածքային հանձնաժողովների նախագահներ «ընդդիմադիր» ՀՅԴ անդամներ են: