Կակտիվանան սեպտեմբերից

Կակտիվանան սեպտեմբերից
«Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիր ժողովը տեղի էր ունեցել  հուլիսի 30-ին, դեռեւս պաշտոնապես չի գրանցվել: Կազմակերպության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի խոսքով՝ իրենք դեռ մեկ նիստ են արել, որը նվիրված է եղել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների հարցին:



Նիստից հետո նորաստեղծ ՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ արձանագրել էր, որ Հայաստանի ոստիկանությունն օգոստոսի 9-ին հերթական անգամ բռնություն է կիրառել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ:



Այնուհետեւ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Նախկին քաղբանտարկյալների նորաստեղծ «Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ ոստիկանների նման հակաօրինական գործողությունները հղի են լարվածության առաջացմամբ, եւ կոչ է անում իշխանություններին դադարեցնել քաղբանտարկյալներ ունենալու ավանդույթը եւ անհապաղ ազատ արձակել ՀԱԿ երիտասարդներին:



Նաեւ զգուշացնում ենք, որ վճռականորեն պայքարելու ենք մարդու իրավունքների ու ազատությունների նման կոպիտ ոտնահարումների դեմ»: Կազմակերպությունը, Մյասնիկ Մալխասյանի խոսքով, ավելի ակտիվ կսկսի գործել սեպտեմբերից: