Ինտերնետային ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի

Մենք չենք հավատում ՀՀ Ոստիկանությանը. մենք համոզված ենք, որ երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունը դե ֆակտո քաղաքական ստվեր ունի: Դրանում կասկած անգամ չունենք, քանզի ընդդիմադիր ակտիվիստների հանդեպ անդադար իր
Ոգևորվելով այն փաստով, որ նրանք, հաղթահարելով այդ ճնշումները, շարունակում են պայքարել իրենց իրավունքի՝ ազատ խոսքի, ազատ կարծիքի, ազատ քաղաքական համոզմունքի համար՝ թե ազատության մեջ և թե բանտում՝ քաղբանտարկյալի կարգավիճակում, կազմակերպում ենք ինտերնետային ստորագրահավաք՝ միջազգային մասշտաբով: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ մեր ստորագրահավաքին, որով պահանջում ենք ազատել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ով առաջին անգամ չի գտնվում այդ կարգավիճակում, կարող են այցելել հետևյալ կայքը՝
Մենք կշարունակենք ստորագրահավաքների կազմակերպումը թե՛ համացանցում և թե՛ համացանցից դուրս, այնքան ժամանակ, մինչև մեզ մոտ հույս չառաջանա, որ ՀՀ երբևէ կկարողանա դուրս գալ Երրորդ Աշխարհի երկրների ցանկից: Սատարում ենք երիտասարդ քաղաքական ակտիվիստներին շարունակել պաշտպանել իրենց Սահմանադրական իրավունքները, պայքարել սեփական համոզմունքների արժեքը պահպանելու և դրանք զարգացնելու համար:
Կարծիքներ