Ավարտվել է կոալիցիա-ՀԱԿ վեցերորդ հանդիպումը

Ինչպես նշել է Լեւոն Զուրաբյանը, այսօրվա երկխոսության արդյունքում իրենք վստահություն են ձեռք բերել, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխության հարցն արագորեն կկարգավորվի։
Կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն իր հերթին նշել է, որ իրենք չեն պատրաստվում միջամտել իրավական պրոցեսներին։ Հարությունյանի խոսքերով, իրավական համակարգը գործել է ոչ խտրական։
ՀԱԿ-կոալիցիա հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 26-ին՝ ժամը 10-ին։
Կարծիքներ