«Չենք լռելու»-ն ֆինանսավորվում է եկեղեցու կողմի՞ց

Մեր աղբյուրի փոխանցմամբ, համացանցից քիչ թե շատ օգտվել իմացող բոլոր քահանաներին Մայր Աթոռի կողմից հանձնարարվել է սոցիալական ցանցերում քննադատել «Չենք լռելու»-ին եւ ներկայացնել որպես Էջմիածնի հակառակորդ: Նաեւ «Չենք լռելու»-ին հանձնարարվել էր սոցկայքերում պայքար մղել աղանդավորների դեմ: Հայ առաքելական եկեղեցու կողմից «Չենք լռելու»-ին աճեցնելը բոլոր առումներով ձեռնտու է Եկեղեցուն:
Նախաձեռնությունը շատ խիստ պայքարում է աղանդների դեմ՝ դրանց գործունեությունը վարկաբեկող տեսանյութեր տարածելով համացանցում, իսկ երեկ հաղորդագրություն է տարածել «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» օրենքի վերաբերյալ, եւ նրանց բոլոր առաջարկները համընկնում են Մայր Աթոռի կարծիքին:
«Չենք լռելու»-ի հիմնադիր խմբի անդամ Աշոտ Պողոսյանը մեզ հետ զրույցում չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել Մայր Աթոռի հետ սերտ կապեր ունենալու մասին տեղեկությունները՝ այդ ամենը համարելով անհեթեթություն: «Մեկ ամիս առաջ էլ այդ նույն Մայր Աթոռը մեզ մեղադրում էր, որ ֆինանսավորվում ենք մութ եւ դավադիր ուժերի կողմից: Սա եւս անհեթեթություն էր»,- ասաց Ա. Պողոսյանը՝ ավելացնելով, որ իրենք առայսօր աշխատում են իրենց էնտուզիազմի հաշվին: Իսկ դժվար չէ՞ «անփող» աշխատելը: Զրուցակիցս ասաց, որ իրենցից յուրաքանչյուրն աշխատում է եւ ունի իր փողը:
Կարծիքներ