Չվերթը չի՞ իրականացվի
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախաձեռնությամբ, «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում հուլիսի 22-ին Երեւանում անցկացված հայ-թուրքական գործարար համաժողովի ժամանակ ստորագրվել էր Հայկական եւ թուրքական տուրիստական ընկերությունների ասոցիացիայի հիմնադրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, եւ թուրք գործարարների հետ քննարկվել էին Երեւան-Վան ուղիղ չվերթի բացման հնարավորությունները, որտեղ միակ խնդիրը թուրքական իշխանությունների համաձայնությունն էր:
Հանդիպման ժամանակ Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի (ՏՈւՐՍԱԲ) նախագահ, Վանի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլա Թունջդեմիրին ասել էր, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հնարավոր կլինի Երեւան-Վան առաջին չվերթն իրականացնել սեպտեմբերի 11-ին: Ենթադրվում էր, որ այդ չվերթը պետք է իրականացնեին «Արմավիան» ու «AtlastJet» թուրքական ավիաընկերությունը, որոնք շաբաթական երկու անգամ չվերթեր են կատարում Ստամբուլից ու Տրապիզոնից դեպի Երեւան:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից փորձեցինք ճշտել, թե հստակեցվա՞ծ է թռիչքի ժամանակացույցը, սակայն պարզվեց, որ ՔԱԳՎ-ն դեռեւս նման հայտ չի ստացել: «Ավիաընկերությունը պետք է հայտ ներկայացնի, հայտին կից պետք է ներկայացվեն բոլոր փաստաթղթերը: Դրանից հետո նոր դիմող ավիաընկերությունը ստանում է թույլտվություն իրենց ներկայացրած ծրագրի հիման վրա թռիչք իրականացնելու: Այս պահի դրությամբ ես այդպիսի հայտ չեմ ստացել»,- ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրանտ Միրզոյանը:
Նա նաեւ նշեց, որ սահմանված կարգի համաձայն՝ հայտը ՔԱԳՎ պետք է ներկայացվի չվերթից 30 օր առաջ: Այսինքն, եթե այս պահի դրությամբ նման հայտ չի ներկայացվել, ապա դժվար էլ նախատեսվածի համաձայն սեպտեմբերի 11-ին իրականացվի Երեւան-Վան չվերթը: «Եթե հայտ չկա, ինչպե՞ս կարող է նման չվերթ լինել»,- ասաց Միրզոյանը: «Արմավիա» ավիաընկերության լրատվականից էլ մեզ փոխանցեցին, որ իրենք չեն իրականացնում այդ չվերթը: Սակայն Թուրքիայի հետ կապ ունեցող գործարարների շրջանակներում խոսում են, որ առաջին չվերթը Երեւան-Վան երթուղով կայանալու է սեպտեմբերի 15-ին:

Կարծիքներ