Մինչդեռ ղարաբաղյան խնդիրն ամենեւին բարդ չէ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սեւանում ելույթ ունենալով «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչների առջեւ, հայտնել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գլխավոր նպատակը խաղաղ ուղիների որոնումն է, ինչպիսի դժվարություններ էլ ծագեն: Հետո ավելացրել է. «Եթե դա հեշտ լիներ, խնդիրը վաղուց լուծված կլիներ: Խնդիրն այդ շատ բարդ է, քանի որ ցավոտ է թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների համար: Տասնամյակներով ադրբեջանցիներին ներշնչել են, թե Ղարաբաղն ադրբեջանական է: Եվ Ադրբեջանի առաջնորդները չեն փորձել եւ այժմ էլ չեն փորձում ազնիվ երկխոսություն սկսել ժողովրդի հետ եւ խոստովանել, որ Ղարաբաղը հայկական հող է»։
Երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կամ համանախագահող երկրների ղեկավարներն են դիտավորյալ, իրենց միամիտի տեղ դնելով, հայտարարում, թե «ղարաբաղյան խնդիրը շատ բարդ է», դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Այդ մարդիկ տասնամյակից ավելի զբաղվում են հակամարտության կարգավորման խնդրով, բայց «սայլը տեղից չի շարժվում»... Եվ իրենք իրենց գործունեության անարդյունավետությունը փորձում են բարդել «խնդրի բարդության» վրա, ու դա տեղավորվում է առողջ տրամաբանության շրջանակներում։
Մարդիկ փորձում են արդարացնել դեպի տարածաշրջան կատարած իրենց բազմասերիանոց ճամփորդությունները, ջուր ծեծելուց այնքան էլ չզանազանվող իրենց զրույցները հակամարտող երկրների նախագահների, արտգործնախարարների հետ՝ միջնորդական առաքելության ընթացքում։ Առաքելություն, որի նպատակն իրականում ոչ այնքան խնդրի արդարացի լուծումն է, որքան իրենց երկրի շահերին համապատասխան ինչ-որ լուծում որոնելը։ Լուծում, որտեղ արդարությունը տեղ չունի (նույնիսկ արդար կողմն առայսօր չի կարողանում թե չի ուզում տեր կանգնել այդ արդարությանը)...
Սակայն երբ Հայաստանի ղեկավարն է ակնարկում խնդրի բարդությունը, դա տարակուսանք է առաջացնում։ Խոստովանենք, հայկական դիվանագիտության թողտվությամբ, երբ ունենալով բոլոր հաղթաթղթերը՝ քաղաքական, պատմական, իրավական, նրանք թույլ են տվել, որպեսզի Ադրբեջանը մատների վրա խաղացնի միջազգային հանրությանը, պատերազմ սանձազերծողի, ագրեսորի եւ դահճի դերից իրեն ներկայացնելով զոհ, իսկ հայկական կողմին, ավելի ճիշտ՝ Հայաստանին (ադրբեջանցիները դարձյալ հայկական կողմի մեղքով՝ դիվանագիտորեն «խաղից դուրս» են թողել հակամարտության մյուս հիմնական կողմին՝ Ղարաբաղին) ներկայացնի ագրեսոր...
Սակայն Ադրբեջանը որքան էլ դիտավորյալ խեղաթյուրի իրականությունը, որքան էլ մոլորեցնի միջազգային հանրությանը, դա մեզ ոչ մի հիմք չի տալիս պարզ խնդիրն անվանել բարդ։ Գոնե մենք գիտենք, որ այստեղ ոչ մի բարդություն էլ չկա։ Շատ համառոտ ասած՝ Արցախ-Ղարաբաղը, որպես ազգային-ինքնավար միավոր, խորհրդային օրենքների համաձայն՝ դուրս է եկել Ադրբեջանի 70-ամյա բռնակալական լծից, իսկ Ադրբեջանը սկզբում ջարդ է կազմակերպել ու արտաքսել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ այլ բնակավայրերում ապրող հայերին, հետո պատերազմ սկսել Ղարաբաղի դեմ... Սակայն նրան ոչ միայն չի հաջողվել նվաճել Արցախը, այլեւ իր իսկ սկսած պատերազմում կորցրել է ռազմական հենակետերի վերածած 7 շրջան, որոնք, ի դեպ, պատմականորեն հայկական են...
Ադրբեջանը, որ 1994 թ. տեսնելով, որ օր-օրի հողեր է կորցնում եւ հրադադար էր խնդրում հայերից, իր իսկ սանձազերծած պատերազմում պարտվելուց եւ հրադադարի պայմանագիր ստորագրելուց հետո մի քիչ ուշքի գալով, սկսել է հոխորտալ եւ նոր պատերազմ սկսելու հայտարարություններով փորձում է հոգեբանական ճնշում գործադրել միջնորդների ու հայկական կողմի վրա, հույս ունենալով «սկուտեղի վրա» ստանալ այն ամենը, ինչ 20 տարի այլեւս իրեն չի պատկանում...
Ահա ողջ խնդիրը՝ իր ողջ «բարդությամբ»։ Ադրբեջանի պարագայում ամեն ինչ հասկանալի է՝ ագրեսորի իր հոգեբանությամբ նա ձգտում է ետ բերել կորցրածը՝ փորձելով ետ գլորել պատմության անիվը, վերականգնել Ռուսաստանի օգնությամբ ստեղծված «Ադրբեջան» պետության քարտեզն ու վերականգնել իր գաղութատիրությունը։ Բայց եթե հայկական կողմը վերջապես իրեն թափ տա «Մադրիդյան սկզբունքներ» կոչված փոշուց, վերջապես սեղանին դնի իր քաղաքական, իրավական ու պատմական հաղթաթղթերը (որոնց մասին հայկական մամուլում բազմիցս խոսվել է), անմիջապես կցրվի թվացյալ «բարդության» մշուշը, եւ ամեն ինչ կդրվի իր տեղը։ Այդ թվում եւ ամենից առաջ Ադրբեջանը՝ իր հայատյացությամբ, ռասիստական գաղափարախոսությամբ ու ռազմատենչ ձեռնարկումներով։
Մյուս կողմից, որքան էլ արհեստական առաջընթացներ «գրանցեն» Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բազմասերիանոց հանդիպումներում, քանի դեռ հակամարտության հիմնական կողմ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, քանի դեռ Ադրբեջանի քաջությունը չի հերիքում կամ դիվանագիտորեն չի ցանկանում բանակցասեղանի շուրջ նստել իր հիմնական հակառակորդի հետ, ոչ մի խնդիր էլ չի լուծվելու ոչ 10, ոչ 20, ոչ 120 տարի հետո։
Հոդվածս ուզում եմ ավարտել Տյումենի մարզի լեզգիների ազգային-մշակութային ինքնավարության նախագահ, Ադրբեջանական ԽՍՀ Վարդաշենի շրջվարչակազմի ղեկավարի նախկին առաջին տեղակալ Վագիֆ Քերիմովի հոդվածից մեջբերված մի հատվածով (հոդվածն օգոստոսի 19-ին ամբողջությամբ տպագրվել է REGNUM-ում՝ www.regnum.ru/news/fd-abroad/karabax/1436873.html)։
«Ադրբեջանական թուրքեր... Նրանց մոտ ճշմարտությունը դա սուտն է... Խելացի մարդը կամ ասում է ճշմարտությունը, կամ լռում։ Տղամարդիկ միշտ զոհվել են հանուն իրենց հայրենիքի, հանուն իրենց ընտանիքի եւ հարազատների, հանուն իրենց օջախի։ Մահացել են, այլ ոչ թե փախել։ Ովքե՞ր են փախել Ղարաբաղից։ Այդ հարցը նաեւ պատասխան է, այն լրիվությամբ բացահայտում է իրադրությունը։ Ղարաբաղի հայերը տարիներ շարունակ գնացել են դեպի այդ հաղթանակը, նրանք պատրաստ են եղել զոհվել եւ հասել են Հաղթանակի։ Ազատ լինելու իրավունքն Աստծո կողմից տրված է ամեն մարդու եւ յուրաքանչյուր ժողովրդի։ Անհավասար պայքարում եւ սեփական արյան գնով հայերն իրացրել են այն։ Լեզգիների դիրքորոշումն այսպիսին է, եւ այդ իսկ պատճառով մեր համակրանքը տղամարդկանց կողմն է, այլ ոչ թե վախկոտների ու լաչառների։ Կռվից հետո բռունցքներ չեն ճոճում»։
Սրանով երեւի թե ամեն ինչ առանց դիվանագիտական կեղծ սեթեւեթանքի եւ դահճի ու զոհի միջեւ հավասարության նշանի՝ որ այնպես շատ են սիրում օգտագործել միջնորդ կոչվող պարոնները, ասված է։ Եվ սա ասում է մի ազգի ներկայացուցիչ, որին ազերիները համարում են իրենց արյունակիցը, մինչդեռ լեզգիները ոչ միայն տրամագծորեն հակառակ կարծիքի են վերջիններիս մասին, այլեւ նրանց համակրանքը հայերիս կողմն է։

Կարծիքներ