Վերնիսաժի տխուր լուսաբացները
Մաշված կոշիկներ, անսարք ժամացույց, երբեմնի սխրանքների մասին վկայող «անտեր» շքանշաններ, պատերազմի «երես» չտեսածզինվորական համազգեստ, կարի մեքենա, խունացած լուսանկարներ կամ էլ «անատամ» սրճաղաց, ու այդպես շարունակ ամենշաբաթ-կիրակի իրենց ունեցած- չունեցածի հետ մարդիկ իրենց վերջին հույսն են բերում Վերնիսաժ:
Վերնիսաժի այս հատվածում մարդիկ հին,ապրված իրեր են վաճառում, դրանցից ամեն մեկն իր պատմությունն ու կենսագրությունն ունի:
Այստեղ` Վերնիսաժում, մարդիկ հիշողություն դարձած իրենց անցյալն են վաճառում, իսկ ներկան ապագա չունի նրանցից շատերի համար, ամեն ինչ գորշ է, անգույն ու անհույս:
Վերնիսաժի այս հատվածում հաշմանդամ, ծեր, խեղճուկրակ մարդիկ են կանգնում, մի մետր տարածքի համար վճարելով 300-1000 դրամ,իրենց հին իրերի ու առարկաների կողքին մի կերպ տեղավորվում են նաեւ իրենք՝ դառնալով շարունակությունն այն ամենի, որ մի օր թանկ էեղել իրենց համար, բայց օրվա վերջին քո հեռացող քայլերի հետ նորից իրենց վերջին հույսն անտուն կմնա:

Կարծիքներ