«Ժառանգություն». Կառավարության որոշումը, Աֆրիկյանների տունը եւ հակապետական ու ագահ ձեռքը

Ոչ միայն այս, այլև նման շատ դեպքերում ակնհայտ է, որ, ինչպես ընդունված է մեզանում, որևէ օրենք կամ Կառավարության որոշում անզոր են կասեցնել այն սրիկայի ձեռքը, ով, առաջնորդվելով միայն սեփական շահույթով ու ընչաքաղցությամբ, շարունակում է քանդել պետության կողմից պահպանվող հուշարձանները: Այդ ձեռքը գործում է մինչ օրս, և հայտնի չէ, թե մինչև երբ է ավերելու մեր երկիրը և ագահորեն ու անօրեն հարստանալու ժողովրդի ու պետության հաշվին:
Վերոնշյալ խնդիրներով պատգամավորը ՀՀ մշակույթի նախարարին և Երևանի քաղաքապետին դիմել է հետևյալ հարցերով, որոնց պատասխանները, ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, ակնկալում է ստանալ 10-օրյա ժամկետում.
- Ինչո՞ւ են ոչնչացվել պետական պաշտպանության ենթակա հուշարձանները:
- Կառավարության ո՞ր որոշման հիման վրա են քանդվել այդ հուշարձանները,
- Արդյոք առկա՞ է պայմանագիր կառուցապատում իրականացնող կազմակերպությունների հետ. եթե այո` խնդրում եմ տրամադրել պայմանագրերի պատճեները,
- Արդյո՞ք ՀՀ Մշակույթի նախարարության և կառուցապատողների միջև կան պայմանագրեր և պարտավորագրեր` ուսումնասիրման, չափագրման և երեսաքարերի համարակալման և պահպանողական աշխատանքների վերաբերյալ. եթե այո` խնդրում եմ տրամադրել այդ փաստաթղթերի պատճեները:
Ինչ վերաբերում է Աֆրիկյանների բնակելի հուշարձան-տան ապամոնտաժմանը, ապա պարզվում է, որ այն իրականացնող կազմակերպությունները պարտադրել են նախկին սեփականատերերին քանդել իրենց բնակարանները:
- Արդյո՞ք նախկին սեփականատերերի վրա նման պարտավորություն դնելը բխում է տեղափոխման ենթակա հուշարձանի պահպանության շահերից:
- Ո՞ւմ վրա է դրված ապամոնտաժման ժամանակ հուշարձանի պահպանության հոգսերը, և ինչո՞ւ է դա պարտադրվել քաղաքացիներին:
Կարծիքներ