Մեկ ամիս է՝ պաշտոնակատար է
Հուլիսի 17-ին ՀՅԴ Բյուրոյի կազմում ընդգրկվելու կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատված Գեորգի Պետրոսյանին փոխարինող առայսօր չի նշանակվել՝ շուրջ մեկ ամիս է, արտգործնախարարի պաշտոնակատարն է Վասիլի Աթաջանյանը, որը երեկ ընդունել է Պամելա Ստատակիսին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ, եւ գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռոման Պարամոնովին:
Եվ չնայած Արցախում ասում են, որ հենց Աթաջանյանն էլ նշանակվելու է, սակայն արտգործնախարարի պաշտոնն այսքան երկար թափուր մնալը խոսում է այն մասին, որ ԼՂՀ ղեկավարությունը կամ հարմար թեկնածու չի գտնում այդ պաշտոնի համար, կամ Բակո Սահակյանը փորձում է ստուգել, թե Վ. Աթաջանյանը որքանով կարդարացնի իշխանությունների հույսերը։
Ամեն դեպքում, ով էլ լինի Արցախի ԱԳՆ ղեկավարը, նրա «գործունեությունից» ոչինչ կախված չէ։ Այս հիմնարկն իր ուռճացված ապարատով ծառայում է միմիայն մի նպատակի՝ աշխատատեղ է մի քանի տասնյակ «իշխանամերձ» անձանց համար (ասում են՝ Արցախի նախկին նախագահի կինը երկար ժամանակ այստեղից կանոնավոր աշխատավարձ էր ստանում): Եվ զբաղված է տուրիստական, ճանաչողական ու այլ այցերով Ղարաբաղ ժամանողներին ժամանակին ընդունել-ճանապարհելով։

Կարծիքներ