Երբ գալիս է սեպտեմբերը
Նոր ուստարվա շեմին հատկապես եռուզեռ է հանրակրթական դպրոցներում: Չարենցի անվան թիվ 67 դպրոցի երկարամյա տնօրեն Աիդա Ղազարյանը դեկտեմբերին թոշակի է գնալու, սակայն մինչ այդ այս «էլիտար» դպրոցի տնօրենի պաշտոնի համար լուրջ մրցապայքար կընթանա: Դպրոցն այս տարի էլ է մասնակի վերանորոգվել եւ հարդարվել: Նույնը, սակայն, չի կարելի ասել Երեւանի Ստեփան Շահումյանի անունը կրող թիվ 1 դպրոցի մասին, շինարարական աշխատանքները դեռ նոր-նոր հունի մեջ են մտնում: Տնօրեն Լիլիթ Վարդգեսյանը կեսօրին արդեն տեղում չէր:
Հանրապետության փողոցի վրա գտնվող Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում դեռ կեսօրին տնօրենի մոտ խորհրդակցություն էր, ասացին, որ մի քանի ժամից կազատվի: Այս դպրոցում լրագրողներին առանձնապես չեն սիրում: Իսկ 114-ի դիմացի դպրոցում՝ թիվ 71-ում, մեզ բարեհամբույր ընդունեց եւ մեր հարցերին պատասխանեց տնօրեն Գայանե Դեմիրյանը:
Նա նշեց, որ իրենց մոտ այս տարի լինելու են 100-ից ավելի առաջին դասարանցիներ: Լուրջ փոփոխություններ չկան, քանի որ կրթական համակարգը չի փոխվել, գրքերն էլ նույնն են, միայն կահույքն է ամբողջովին փոխվել, իրենց նախկին աշակերտներից մեկն է գույքը նվիրաբերել եւ ստանձնել վերանորոգման աշխատանքների հովանավորությունը:
ՀԳ - Բոլոր դպրոցներում անխտիր կախված էին ՀՀ նախագահի նկարներն այնպես, ինչպես Լավրենտի Բերիայի աշխատասենյակում ժամանակին կախված էր Իոսիֆ Ստալինի նկարը: Այս մասին ՀՀ ԿԳՆ մամլո ծառայությունից ասացին, որ նախագահի նկարը մեր խորհրդանիշներից է, եւ դրանք պետք է դպրոցներում կախված լինեն:
Հարություն Մկրտչյան

Կարծիքներ