Վիրահատել են

Վիրահատել են
ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման մեջ մեղադրվող եւ 15 տարվա ազատազրկման դատապարտված գործարար Արա Կարապետյանին վիրահատել են, եւ նա այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Նա աղիների հետ կապված խնդիր է ունեցել:



Հիշեցնենք, որ Արա Կարապետյանն օգոստոսի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում իր ելույթի ժամանակ խոսել է եւ հերթական անգամ պնդել, որ անմեղ է: Նա նաեւ խոստացել է դատարանում սենսացիոն հայտարարություններ անել՝ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, սակայն իր ելույթում այդ առնչությամբ որեւէ խոսք չի հնչեցրել: Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 5-ին: