Մեր օրերի «հերոսը»
Իրեն Ազգային պահպանողական շարժման ղեկավար հորջորջած մի տղեկ երեկ հայհոյախառն նամակ է ուղղել մեզ՝ նամակի առաջին հատվածում անհասկանալի որակումներից հետո ամբողջությամբ հաստատելով մեր գրածը: Բանն այն է, որ «Հրապարակն» օրերս անդրադարձել էր «Neonews.am» լրատվական կայքին եւ տեղեկացնելով, որ փոխվել է սեփականատերը, հարցադրում էր արել՝ արդյո՞ք խլել են կայքն իր տիրոջից՝ Էդգար Հելհելյանից, թե՞ վաճառք է տեղի ունեցել:
Եվ չնայած մենք ընդամենը հարց էինք տվել եւ հարցազրույցների ձեւով ներկայացրել կայքի պատմությունը, այդ թվում խոսել էինք կայքի նոր տիրոջ հետ, սակայն երեկ ստացված նողկալի նամակից հասկացանք, որ հարցն անիմաստ էր, տղան կորուստ է ունեցել (ինչի մասին խոստովանել է), որից այնքան է վիրավորվել ու վրդովվել, որ, չկարողանալով վիրավորել իրեն նեղացրած անձանց, մաղձը թափել է թերթի ու լրագրողի վրա:
Մենք ընթերցողի ներողամտությունն ենք հայցում անկարեւոր թեմաներով նրան զբաղեցնելու համար, սակայն մի հատված ենք ներկայացնում նրա վերոնշյալ ինքնախոստովանական նամակից: «Նշեմ, որ Հայաստանում չկա նման անձնավորություն, ում հնարավորությունները կներեն ինձանից ինչ-որ բան խլել: Ես վաճառել եմ «Neonews.am»-ի ինձ պատկանող բաժնեմասը:
Ինչ վերաբերում է այն գնելուն, ապա ասեմ, որ այն գնել է Անդրանիկ Նիկողոսյանը, ինչի համար ուրախ եմ, որովհետեւ Նիկողոսյանի նկատմամբ ունեմ բացառիկ հարգանք եւ ուրախ եմ, որ իմ կողմից ստեղծված կայքն այժմ պատկանում է նրան: Ինչ վերաբերում է Քոչարյանի թիմի հետ բանակցություններին, ապա ես ոչ մեկի հետ էլ չեմ բանակցել:
Երբեք ու ոչ մեկի համար գաղտնիք չի եղել, որ ես աջակցել եմ եւ այսուհետ էլ աջակցելու եմ Ռոբերտ Քոչարյանին: Նշեմ՝ անձամբ չեմ ճանաչում նրան եւ նրա կամ նրա թիմի որեւէ անդամի հետ չունեմ անձնական մտերմություն, ուղղակի գտնում եմ եւ համոզված եմ, որ քաղաքական ներկա իրավիճակում, երբ երկիրն օրեցօր դատարկվում է, գործազրկությունը հասել է աղետալի մակարդակի, սոցիալական իրավիճակը կրիտիկական է, Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքական դաշտ օրվա հրամայականն է, ես որեւէ ֆինանսական խնդիր չեմ ունեցել եւ չունեմ: Ես հեռացել եմ Հայաստանից, որովհետեւ չեմ համաձայնվել համագործակցել ներկա վարչակազմի հետ, ինչի հետեւանքով կորցրել եմ ամեն ինչ»:

Կարծիքներ