Մամուլի աղմուկի արդյունքում
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրահանգել է քրեական գործ հարուցել «Հարսնաքար» ռեստորանում օրերս տեղի ունեցած միջադեպի փաստով: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցկացվող հարսանեկան խնջույքի ժամանակ վիճաբանություն էր սկսվել հյուրերի եւ հաստատության աշխատակցի միջեւ, ինչին միջամտել էր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը՝ «Եզդի Աշոտ» մականունով:
Վիճաբանության ժամանակ կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում 2 հոգի՝ 33-ամյա Նորայր Աթոյանն ու 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը հրազենային վնասվածքներ էին ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Երեկ մեզ հետ զրույցում Նոր Նորքի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը հաստատեց, որ քրեական գործ հարուցվել է, սակայն դեռեւս ձերբակալվածներ չկան:
Հետաքրքիրն այն է, որ գլխավոր դատախազը դեպքի մասին իմացել է մամուլից, ինչից հետո նոր միայն հրահանգ է իջեցրել քրգործ հարուցելու մասին: Այսինքն, եթե մամուլն այսպիսի աղմուկ չբարձրացներ եւ չգրեր այս մասին, քրեական գործ չէին հարուցելու եւ տեղի ունեցածը կոծկելու էին:

Կարծիքներ