Դատավորին կդատե՞ն

Այս մասին մեզ հայտնեց դատավորի փաստաբան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 314 հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ դատավորի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ:
Քրգործի հիմքում պայմանական դատապարտված անձին երկրից դուրս գալու իրավունք տալն է, ինչը դուր չի եկել ոստիկանությանն ու դատախազությանը: Լեւիկ Պողոսյանն այս օրերին արձակուրդում է եւ հանգստանում է:
Ի դեպ, հոկտեմբերի 15-ին լրանում է նրա 65 տարին, եւ նա պետք է գնա կենսաթոշակի: Այսինքն, նա դեռ երկու ամիս կաշխատի՝ եթե, իհարկե, չդատեն ու չզրկեն դատավորի կենսաթոշակից:
Կարծիքներ