Մեր քաղաքը. անտուն շներ
Երեկ երեկոյան դրսում տրաքեցին հրացանների կրակոցները, ու լսվեցին թափառական շների սարսափելի, աղեկտուր կլանչները: Շներին են սպանում,-ասաց մաման: Ու սպանում են բոլորի աչքի առաջ, չխնայելով նույնիսկ երեխաներին, հետո արնածոր, թպրտացող մարմինները քարշ են տալիս- գցում մեքենայի մեջ ու տանում: Արմենը պատմում էր, որ վերջերս կարդացել է մի շատ հետաքրքիր փիլիսոփայի գիրք, որի մեջ ասվում է` քանի դեռ կենդանիները տառապում են մեզ հետ հավասարապես եւ իհարկե մեզնից առավել, մարդը երբեք չի կարող լիարժեք երջանիկ լինել:
Ես միշտ մտածել եմ, որ Երեւանի անտուն շները տառապում են նույնքան, որքան քաղաքում ապրող մարդիկ ու ամենաշատը տառապում են հենց մարդկանց պահվածքից, ապրելաձեւից ու տրամադրություններից: Եթե մարդիկ սկսեն լավ ապրել, գուցե քաղաքի շների կյանքը նույնպես փոխվի, հետապնդումներն ու սպանդներն իսպառ վերանան:
Իսկ հիմա շներն ու մարդիկ մի պահ ասես նույնանում են. շները դառնում են մարդիկ, մարդիկ՝ շներ, ու փողոցում ապրող մարդիկ այսօր շներից վատ են ապրում, որովհետեւ նրանց պահող չկա, նրանք անտեր են, պետությունն այն նույն հրացանավոր որսորդն է, ով դանդաղորեն ոչնչացնում է նրանց` անընդմեջ ու դիպուկ կրակոցներով: Մարդկանց պես շներին կարելի է դասակարգել չորս խառնվածքների:
Սանգվինիկ շները, անբուրդ, անպոչ, մի ականջանի՝ մութ ստվերներից հանկարծակի դուրս պրծնելով, հարձակվում են անցորդների վրա` նեղված վերջ չունեցող դառը կյանքից, նեղված իրենց շան բախտից, հարձակվում են ու կծում. ուրիշ ձեւով չեն կարողանում արտահայտել տարիների ընթացքում կուտակված ջղայնությունը, բոլոր հույզերն ու ապրումները, նողկանքը երկրի, մարդկանց, թիթեռնիկներով, հագած-կապած փոքրիկ մոպսերի նկատմամբ, որոնց հատուկ կերերով են պահում ու լողացնում են զգլխիչ շամպուններով:
Խոլերիկ շներն իհարկե ավելի հուզառատ են, շուտ ոգեւորվող, միանգամից հավատում են օդում թափահարվող երշիկի գայթակղիչ թրթիռներին, վազում են գնում խայծի ետեւից ու ընկնում մահացու թակարդ: Ֆլեգմատիկ շներն ընդհանրապես ապրում են սեփական հովերով, իրենց նիրվանան գտած, իրականությունից կտրված յոգերի պես, ոչ գիտեն, որ թիվն է, որ ամիսը, ինչ է կատարվում հոգուց դուրս ու հոգուց ներս, ասես այն, ինչ կատարվում է շուրջը, իրենց մտքի ու երեւակայության ծիրից դուրս է ու չի վերաբերում նույնիսկ իրենց ընդարմացած մարմիններին:
Նրանք մարմնավորումներն են ունայնություն ունայնության: Քաղաքի ամենաֆլեգմատիկ շունն ապրում է Վերնիսաժում, գրավաճառների փողոցում, եւ դուք կարող եք ամեն օր ականատես լինել նրա հավերժական մեդիտացիաներին. նրանից միայն տեսանելի են մոխրագույն բուրդն ու թառամած ծիծիկները: Այդ շունն ասես երբեք արթուն չի լինում ու մեռած քնում է յուրաքանչյուր դեպքի, աղմուկի, հիստերիկ ճիչի տակ:
Մելանխոլիկ շները. նրանք քայլում են մի կերպ, հազիվհազ, նավաստու երերուն քայլքերով, նստում են՝ որտեղ պատահի, անտարբեր, թե որտեղ ու ինչի վրա են նստել, նրանք տխրում են, անվերջ տխրում, առանց պատճառի կամ գուցե մահվան սպասումի զգացողությունից տանջվելով: Նրանք սատկում են տխրությունից ու ծնվում տխրությունից` լեզուները դուրս գցած, անտարբեր վտանգներին ու որոգայթներին, անտարբեր ջրալի ճաշերին ու նետված ոսկորներին, որովհետեւ ամեն ինչ նրանց համար մեկ է:
Հազարամյակներ միասին ապրելով կողք-կողքի, շների ու մարդկանց խառնվածքներն ու ճակատագրերը զարմանալիորեն նույնացել են՝ այնքան, որ շատ ժամանակ չես հասկանում՝ հիմա մարդը շո՞ւն է, թե՞ շունն է մարդ:

Կարծիքներ