Զինծառայողներն ապաքինվում են

Իսկ 43-ամյա մայոր Դավիթ Գրիգորյանը, որը լուրջ վնասվածքներ էր ստացել, առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում եւս վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ: Նրա գիտակցությունը տեղն է, վիճակը գնահատվում է միջին ծանրության, եւ աստիճանաբար ապաքինվում է:
Վթարի հետեւանքով զինվորական հոսպիտալ տեղափոխված մյուս զինծառայողները, ովքեր թեթեւ մարմնական վնասվածքներ էին ստացել, շարունակում են բուժվել հոսպիտալում: Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով 2 զինծառայող՝ վարորդ, Մալիշկա գյուղի բնակիչ, նույն զորամասի պայմանագրային զինծառայող 40-ամյա Նորիկ Հակոբյանը եւ Երեւանի բնակիչ, ժամկետային զինծառայող 19-ամյա Գեղամ Դավթյանը զոհվել էին:
Նախնական վարկածով՝ վթարի պատճառը մեքենայի «կապոտի» բացվելու հետեւանքով տեսադաշտի փակվելն էր եղել, ինչի արդյունքում մեքենան գլորվել էր ձորը: Երեկ ՊՆ քննչական ծառայությունից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պարզվել են վթարի իրական պատճառները, սակայն մեզ ընդամենը փոխանցեցին, որ «փաստի առթիվ հարուցված քրեական գործով նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Փորձաքննության եզրակացությունը դեռ չկա: Նախաքննությունը շարունակվում է»:
Կարծիքներ